Բրիտանական թանգարանը կորցրել է մեկ միլիոն դոլար արժողությամբ մատանին
750 հազար ֆունտ ստերլինգ (գրեթե մեկ միլիոն դոլար) արժողությամբ ադամանդե մատանին անհետացել է Բրիտանական թանգարանից վեց տարի առաջ, բայց միայն հիմա են այն պաշտոնապես հայտարարում կորած: Բի-Բի-Սի-ն գրում է, որ այն նվիրել էր թանգարանին անանուն նվիրատուն: Cartier մատանին կորելու մասին ոստիկանությանը հայտնել էր դեռ 2011-ին, բայց լայն հանրությանն այդ մասին հայտնի է դարձել հիմա՝ թանգարանի տարեկան հաշվետվության հրապարակումից հետո, որում մատանու արժեքը դուրս էր գրված:
Թանգարանի ներկայացուցիչներն ասել է, որ դա թանգարանի սովորական գործելաոճն է՝ հայտնել կորած ցուցանուշների մասին այն կորելուց հինգ տարի անց: 2011-ին մատանին ցուցադրության ներկայացված չի եղել, այլ պահոցում է գտնվել:
«Թանգարանի աշխատակազմը վերանայել է շենքի անվտանգության համակարգը և հավաքածուի պահպանման պայմանները, զգալի գումար է ուղղել անվտանգության միջոցառումների բարելավման ուղղությամբ»,- հայտնել են թանգարանից: