Մահացել է դերասանուհի Ժաննա Մորոն
89 տարեկանում մահացել է ֆրանիացի հայտնի դերասան, երգչուհի և կինոռեժիսոր Ժաննա Մորոն: life.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է AFP: Նա 20-րդ դարի լավագույն դերասանուհիներից է, հայտնի է ոչ միայն կինոյում կերտած իր դերերով, նաև ռեժիսորական աշխատանքներով:
Նա ճանաչվել է 20-րդ դաի լավագույն դերասանուհիներից՝ կինոյում մարմնավորելով «ինտելեկտուալ կանացիության իդեալը»:
Դերասանուհին խաղացել է այնպիսին ֆիլմերում, ինչպիսին են՝ «Եվա, «Ժյուլ և Ջիմ», «Գիշեր», «Սպասուհու օրագիրը», «Հարսնացուն սև զգեստով էր»: Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Իմ ընկերների տաղանդը» թողարկվել է 2015-ին:
Ժաննա Մորոն Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» -ի դափնեկիր է («Յոթ օր, յոթ գիշեր» ֆիլմ), նաև Վենետիկի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր: