Հալեպի հայկական «Բարոն» հյուրանոցը խաղաղության մասին հիշողություն է դարձել
1911 թվականին հայ ընտանիքի կողմից հիմնադրված Հալեպի «Բարոն» («The Baron Hotel») հյուրանոցն արդեն ավելի քան 5 տարի է չի գործում,- «Rusarminfo.ru»-ի փոխանցմամբ այս մասին գրում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը՝ պատմելով հայկական հյուրանոցի ճակատագրի մասին, որը ժամանակին համարվել է Մերձավոր Արևելքի ամենաեվրոպական անկյունը։
«Հյուրանոցում ապրել են ամենահայտնի ճանապարհորդները, գրողները, թագավորներն ու տարբեր երկրների նախագահները։ Հալեպի արևմուտքում՝ առաջնագծին մոտ գտնվող «Բարոն»-ը մի քանի տարի առաջ խոցվել էր ականանետերից»,-գրել է գործակալությունը։
Նշվում է, որ ռազմական գործողությունների ժամանակ հայկական հյուրանոցը դարձել էր ապաստարան Հալեպի արևելյան շրջանների շատ բնակիչների համար։
Իսկ հիմա հարուստ պատմությամբ ամենահայտնի վայրերից մեկը դարձել է միայն հիշողություն Սիրիայում խաղաղ ժամանակների մասին, հրապարակման ավարտին գրել է Reuters-ը։
Լուսանկարները՝ Reuters-ից։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում վերականգնվել է դեղագործական արտադրությունը
- Հալեպի հայկական եկեղեցին կվերականգնվի
- Հալեպում վերականգնվում է հնագույն ուղղափառ եկեղեցին
- Հալեպում հետպատերազմյան առաջին ներկայացումն է բեմադրվել
- Հալեպի արհեստավորները վերադառնում են քաղաք
- Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան