
Ռոնալդուին դատարան են կանչել
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հուլիսի 31-ին հարկերից խուսափելու գործով ցուցմունք կտա։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Marca-ի տեղեկություններով Ռոնալդուն ցուցմունք կտա Պոսուելո-դե-Ալարկոն քաղաքի դատարանում՝ փակ ռեժիմով։
Ֆուտբոլիստի հանդեպ գործ է բացվել Մադրդի դատախազի հայցի հիման վրա՝ փաստով որ 2011- 2014 թվականների ընթացքում նա կատարել է հնարավոր մի շարք հարկային հանցագործություններ։
32-ամյա խաղացողը իրեն համարում է լիովին անմեղ և մտադիր է պաշտպանել իր տեսակետը: Ռոնալդուն կասկածվում է 14,7 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին