Փոլ ՄաքՔարթնին երգ է գրել Թրամփի մասին
Անգլիացի ռոք երգիչ, The Beatles-ի հիմնադիրներից Փոլ ՄաքՔարթնին ակնարկել է շուտով նոր երգի շնորհանդեսի մասին: argumenti.ru-ն գրում է, որ փորձագետների ենթադրությամբ արտիստը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին է երգ գրել: Վերջերս ՄաքՔարթնին հանդիպել է Կատարողական արվեստի լիվերպուլյան ինստիտուտի ուսանողների հետ, որտեղ հայտարարել է, որ երբեմն աշխարհում իրավիճակն այնքան խելահեղ է դառնում, որին պետք է ուշադրության դարձնել ստեղծագործության միջոցով: Հավանաբար նոր երգը նվիրված կլինի ԱՄՆ առաջնորդին և երկրների միջև հարաբերություններին: Ներկա պահին ստեղծագործության մասին որևէ լրացուցիչ տեղեկատվություն չկա:
ura.news կայքը գրում է, որ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա հստակ ներկայացրել է իր վերաբերմունքը ԱՄՆ առաջնորդի հանդեպ:
«Ես նրա երկրպագուն չեմ: Նա ազատություն է տվել Ամերիկայի այլանդակ կողմին: Մարդիկ հանկած զգացին, որ իրավունք ունենք թշնամական մոտեցում ցուցաբերել շրջակապատին՝ ելնելով նրանց մաշկի գույնից կամ ռասսայից: Ինձ թվում էր, որ մենք բոլորս անցել էինք այդ էտապը»,- հայտարարել էր ՄաքՔարթնին: