
Մարիան և Դավիթն առաջատարներն են
Այս տարվա վեց ամսում ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 6,5 տոկսով: Ծնելիությունը նվազել է գրեթե բոլոր մարզերում,- լրագրողների հետ հանդիպանն ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ներկայացնելով 2017 թ. առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշների նախնական տվյալները:
Ծնելիության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում, ամենաբարձ ցուցանիշը՝ Երևանում: Վեց ամսում 100 աղջկա հաշվով ծնվել է 110 տղա:
Աղջիկներին ամենաշատը տվել են Մարիա, Նարե, Մանե, Մարի, Մարիամ, Անի, Անահիտ, Անգելինա, Էլեն, Միլենա անունները, տղաներին՝ Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Մարկ, Սամվել, Արամ, Արթուր անուններ:
Այս տարվա վեց ամսում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մահացության դեպքերն ավելացել են 306-ով կամ 2,1 տոկոսով: Մահացության 14 հազար 709 դեպքի 57,3 տոկոսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով, այնուհետև նորագոյացություններ, շնչական օրգանների, մարսողական օրգանների հիվանդություն, դժբախտ պատահարներ, թունավորումներ, վնասվածքներ:
Մահացության ամենացածր ցուցանիշը գրացվել է Երևանում, ամենաբարձր ցուցանիշը՝ Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Տավուշի մարզերում:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան