Beeline-ը ներկայացրել է աննախադեպ ռոումինգ առաջարկ
Beeline-ը հայտարարում է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործարկման մասին։ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, առաջարկը հնարավորություն է տալիս արտասահման մեկնող հաճախորդներին շփվել աննախադեպ ցածր գներով ավելի քան 50 երկրներում:
Ծառայության աշխարհագրությունը ներառում է այն երկրների ցանկը, որտեղ Հայաստանի բնակիչները նախընտրում են անցկացնել իրենց հանգիստը. այդ թվում՝ եվրոպական բոլոր պետությունները, ԱՄԷ, Իսրայել, Թաիլանդ, ԱՄՆ, Կանադա, Չինաստան և այլն: Ծառայության շրջանակում բոլոր զանգերի արժեքը կազմում է 125 դրամ մեկ րոպեի համար, մեկ SMS-ի արժեքն է 125 դրամ, 1 Մբ ինտերնետի ՝ 25 դրամ: Ծառայությունը հասանելի է թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային բաժանորդներին:
«Մեր բաժանորդների համար կարևոր է կապի մեջ մնալ ճանապարհորդությունների ժամանակ, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի նրանք առավել պարզ ու հարմար եղանակով օգտվեն մեր ծառայություններից արտասահմանում: «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը ևս 50 երկիր է ավելացրել այն վայրերի ցուցակին, որտեղ Beeline-ն առաջարկում է առավել գրավիչ գներ: Մենք ուրախ ենք, որ արձակուրդների թեժ շրջանում կարող ենք մեր բաժանորդներին առաջարկել շահավետ շփում և նրանց կյանքը դարձնել ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255#, իսկ անջատելու համար՝ *122# հրահանգը: Հետվճարային համակարգի բաժանորդները կարող են ծառայությունը ակտիվացնել՝ հավաքելով *245# հրահանգը: Օրվա ընթացքում օգտագործած ծավալների մասին տեղեկություններ կարելի է ստանալ *215# հրահանգի միջոցով: Ծառայությունը հասանելի է մինչև 2017 թ. հոկտեմբերի 5-ը ներառյալ: Հատուկ նշենք, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդային սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով:
Լրացուցիչ տեղեկատվություն Beeline ռոումինգի մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա