Առաջին կիսամյակում ՀՀ բնակչության թիվը նվազել է 6200-ով. ԱՎԾ
«Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 միլիոն 979 հազար 900: Հունվարի 1-ի համեմատ ցուցանիշը նվազել է 6200 մարդով, ինչը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի և բնական հավելաճի ցուցանիշների հաշվին»,- լրագրողների հետ հանդիպանն ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ներկայացնելով 2017 թ. առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշների նախնական տվյալները:
Նրա խոսքով, միգրացիայի բացասական մնացորդը կազմել է -8700 մարդ, բնական հավելաճը՝ 2500:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 15 հազարով:
Այս տարվա առաջին վեց ամսում գրանցվել է 7234 ամուսնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 6,5 տոկոսով (7739 ամուսնություն):
Այս տարվա վեց ամսում գրանցվել է 1949 ամուսնալուծության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11,2 տոկոսով (1753 ամուսնալուծություն):
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում