Օդի ջերմաստիճանը կբարձրանա 40-ից մինչև ...40 աստիճան
Վերջերս ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հետաքրքիր թվեր է հայտնում իր կայքում ջերմաստիճանի բարձրացման հետ կապված: Գրում է, որ ջերմաստիճանը կբարձրանա, կհասնի մինչև 40 աստիճանի, իսկ հաջորդ օրերին՝ որ կբարձրանա ու կհասնի.... նորից 40 աստիճանի:
Այս մաթեմատիկական կալամբուռը մարդկանց այլևս չի անհանգստացնում՝ նրանք ուղղակի սկսել են հավատալ սեփական ջերմաչափերին:
Ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդման՝ օգոստոսի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Օգոստոսի 1-5 -ը Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-4-ը կբարձրանա 1-2 աստիճանով:
Օգոստոսի 1-5-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հարակից հրապարակումներ`
- Օդի միջին ջերմաստիճանն առաջիկա օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
- Օդի միջին օրական ջերմաստիճանն բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով
- Ջերմաստիճանը կբարձրանա