Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկներից մեկը վաղը կվերադառնա Հայաստան
Հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժած հայ զբոսաշրջիկներից մեկը վաղը կվերադառնա Հայաստան։ Նրա առողջական վիճակը բավարար է։ Մյուս տուժածը կշարունակի մնալ և բուժման կուրսը շարունակել Կահիրեի Նասերայի անվան հիվանդանոցում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Նրա տեղեկացմամբ, երկրորդ վիրավորը, ով կշարունակի մնալ Եգիպտոսում, դեռևս լիովին ապաքինված չէ, քույրը մեկնել է նրա մոտ՝ խնամելու։
Հիշեցնենք, որ որ դանակով զինված տղամարդը հուլիսի 14-ին հարձակվել էր Հուրգադայի լողափերից մեկի հանգստացողների վրա: Տուժել էր վեց մարդ, Ուկրաինայի երկու քաղաքացի զոհվել էր: Դեպքից հետո Հուրգադայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են:
Հարակից հրապարակումներ`
- Հուրգադայում հարձակման ենթարկված չեխ կինը հիվանդանոցում մահացել է
- Bild. Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված անձը գործել է ԻՊ-ի հրահանգով
- Եգիպտոսի իշխանությունները փակել են Հուրգադայի այն լողափը, որի մոտակայքում զբոսաշրջիկներ էին սպանվել
- Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրե
- Հուրգադայում տուժած զբոսաշրջիկներից մեկին տեղափոխում են Կահիրե
- Տիգրան Բալայան. Հուրգադայի հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին