Հրաչյա Ռոստոմյան. Խաղային մարզաձևերը հնարավոր է Հայաստանում զարգացնել
Բասկետբոլի Հայաստանի հավաքականների հաջողությունները պետք է կարևորել ոչ միայն սպորտային առումով, նաև ապացուցում են, որ Հայաստանում հնարավոր է և խաղարային մարզաձևերը զարգացնել և հաջողություններ գրանցել,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Հիշեցնենք, բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները Անդորրայում և Ջիբրալթարում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններում նվաճել են ոսկե մեդալներ:
«Մեզ մոտ թյուր կարծիք է, որ մենք մենակ ուժեղ ենք մենապայքարային մարզաձևերում, թիմային խաղերը չի ստացում, չենք կարողանում համախմբվել: Խաղային մարզաձևերը հնարավոր է Հայաստանում զարգացնել: Պետք են մասնագետներ, ովքեր հասկանում են գործից, սրտացավ են, ամենակարևորը՝ նաև ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի վրա»,- նշեց Հ. Ռոստոմյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բասկետբոլի Մ 16 տարեկան տղաները հաղթել են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում
- Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկները՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող
- Հայաստանի տղամարդկանց Մ. 16 հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին