Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները պետք է դադարեցվեն. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին, այլ կառույցներին՝ ներկայացնելով ՊՊԾ գնդի գրավման, «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործերով դատավարությունների ժամանակ արձանագրված այն բոլոր խախտումների, որոնք կատարվել են փաստաբանների, ամբաստանյալների պաշտպանության իրավունքների դեմ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց փաստաբանը:
Նա նշեց, որ դիմումներում մանրամասն ներկայացված են միայն փաստեր, չկան մեկնաբանություններ, հետևություններ, պատճառաբանություններ:
Փաստաբանը գտնում է, որ Ժ. Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստերը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործողություններով են սկսվել բոլոր անօրիությունները, վարակի նման տեղափոխվել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող ՊՊԾ գնդի գրավման երկու գործերի վրա. «Աղբյուրը Տաթևիկ Գրիգորյանի կողմից թույլ տրված խախտումներն են»:
Նա տեղեկացրեց, որ դիմել է Հայաստանի նախագահին:
«Հայաստանի նախագահին ուղղված դիմումը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի անօրինական գործողություններ հետ են կապված: Ինձ թվում է՝ այնպիսի խախտումներ են դրսևորվել, որ նրա լիազորությունները պետք է դադարեցվեն որպես դատավոր»,- ասաց Տ. Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՓՊ խորհրդի որոշումը՝ փաստաբանների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
- Դատավորը սպառնում է փաստաբաններին 304-րդ հոդվածի 2-րդ մասով
- Դատավորը ցուցաբերել է ակնհայտ շահագրգռվածություն ի վնաս պաշտպանական կողմի. փաստաբան
- «Ես սանկցիայից չեմ վախենում, պարոն Գաբրիելյան». Պավլիկ Մանուկյան
- «Մանկապարտեզ եք սարքել, դուք դատավոր չեք ընդհանրապես».Փաստաբան
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստին պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- Եթե տանում եք նրան, որ ի վերջո հանրային պաշտպան ինձ պարտադրեք, դա չի լինելու. Վարուժան Ավետիսյան
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- Չպետք է թույլ տանք, որ այդ սցենարն իրականություն դառնա. Փաստաբան Ինեսա Պետրոսյան
- Փաստաբան. Փնտրում են արգելված իրեր՝ չունենալով արգելված իրերի ցուցակ
- Սերգեյ Կյուրեղյանը դատարան տեղափոխվելիս գլխի վնասվածք է ստացել
- «Ամբաստանյալ Լուսինե Սահակյանի» նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- «Իմ անունը Պավլիկ է, ապարանցի Պավլիկ է»
- Որտե՞ղ է իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- Ձեր պաշտպաններին պահեք ձեզ. Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստը սկսվեց փաստաբանի նկատմամբ սանկցիայի կիրառմամբ
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի ևս մեկ անդամի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան