«Ժառանգությունը» քաղաքական նոր պլատֆորմով հանդես չի գա. «Իրավունք»
«Իրավունք»-ը գրում է. «Նախորդ ամիս «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր ուժերին համախմբվելու առաջարկ էր ներկայացրել։ Ընդդիմադիրների միան մասը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը լուրջ չընդունեց, իսկ մի մասն էլ՝ ասաց, որ պաշտոնական առաջարկ դեռ չեն ստացել»։
«Իրավունք»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադառնալով հարցին, թե՝ այս ամենից հետո «Ժառանգությունը» քաղաքական նոր պլատֆորմով հանդես կգա սեպտեմբերին, նշել է. «Ոչ»։
«Իսկ քաղաքական ուժերի հետ բանակցություններ կա՞ն՝ նոր պլատֆորմով հանդես գալու համար։ Կուսակցության փոխնախագահի պատասխանը դարձյալ բացասական էր»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա