«Ամեն բան»՝ աշխարհի առաջնությունում
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն այս գիշեր վերադարձել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը ՀԱՕԿ լրատվականին ասել է. «Թեև քանակական եւ որակական առումով մենք ավելի շատ ակնկալիքներ ունեինք, մեր սպասելիքները որոշ չափով արդարացան»:
Նրա խոսքով, տարեցտարի Եվրոպայի առաջնության աշխարհագրությունը մեծանում է, մրցակցությունն ուժեղանում:
«Անգամ Հոլանդիան ու Սլովակիան մրցանակակիր ունեցան: Նման բան երբեք չէր եղել: Մեկ ամիս հետո աշխարհի առաջնությունն է, որին պետք է լրջորեն նախապատրաստվել: Թիմի կազմում փոփոխություններ անպայման կլինեն: Կարվի ամեն բան՝ աշխարհի առաջնությունում լավ հանդես գալու համար»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի երեք ըմբիշներ գոտեմարտելու են Եվրոպայի բրոնզի համար
- Ազատ ոճի մեր ըմբիշները՝ առանց մեդալների