Սարսափելի մեծ գումար չէ, որ արտասահմանցին Գառնու տաճար մտնելու համար վճարի 1500 դրամ. Զ. Զեյթունցյան
«Մենք՝ որպես Զբոսաշրջության կոմիտե, կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիների և արտասահմանցիների համար տոմսերի տարբեր գները ուղղակի դիսկրիմինացիա է, սակայն կամ պետք է բոլորի համար գները բարձրացնեինք, կամ իջեցնեինք»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ պատասխանելով թանգարանների տոսմերի գների թանկացման մասին հարցերին:
Նա նշեց, որ վերջերս իրենք այս թեմայով խոսակցություն են ունեցել նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ:
Միաժամակակ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ արտասահմանում, օրինակ, Գառնու հուշարձանի նման վայր մտնելու համար վճարում են 8-20 եվրո:
«Սարսափելի մեծ գումար չէ, որ արտասահմանցին վճարի 1500 դրամ Գառնի տաճար մուտքի համար»,- հավելեց նա:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը նաև տեղեկացրեց, որ կազմել են աշխատանքային խումբ, որը զբաղվում է Գառնին տուր-պրոդուկտ դարձնելու ուղղությամբ, քանի որ այսօր Գառնին միայն այցելության վայր է՝ այցելում հետ են վերադառնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան