Ֆրանսիան կվերաբացի միգրանտներին ընդունող Կալեի կենտրոնը
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ ներգաղթյալների համար կապահովի անհրաժեշտ ջրային և կենցաղային պայմաններ, ինչպես նաև կբացի երկու ընդունող կենտրոն՝ Կալեի նավահանգստից ոչ հեռու։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Ֆրանսիայի բարձրագույն վարչական դատարանը վճռել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը և Կալե շրջանի վարչակազմը պետք է հարյուրավոր փախստականների ապահովեն խմելու ջրով և անձնական հիգիենայի համար անհրաժեշտ պայմաններով։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է մեկ տարի անց այն բանից հետո, երբ Կալեի «Ջունգլի» ժամանակավոր ճամբարը, որտեղ ապրում էին հազարավոր միգրանտներ, ավիրվել էր Ֆրանսիայի իշխանությունների կողմից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանի այս որոշումը «անհաջողություն է տեղական իշխանությունների համար, որոնք հավատարիմ էին այն քաղաքականությանը, որ կանխվի նավահանգստում նոր բնակավայրերի ստեղծումը»։
Այն ժամանակ, երբ Մակրոնը կոչ արեց, որ միգրանտներին արժանապատվորեն վերաբերվեն, նրա սեփական կառավարությունը ծանր դիրք զբաղեցրեց, հրաժարվելով բացել փախստականներին ընդունող կենտրոն։ Նրանք հայտարարում էին, որ դա «մագնիս» կդառնա մյուս միգրանտների համար։
Հարակից հրապարակումներ`
- Օլանդը կոչ է արել փակել Կալեում փախստականների «ջունգլի» կոչվող ճամբարը
- Մեծ Բրիտանիան Կալե քաղաքում ներգաղթյալների դեմ պատ կկառուցի
- Ֆրանսիական Կալե քաղաքի իշխանությունները պատրաստվում են վտարել շուրջ հազար փախստականի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան