Կրեմլը նորմալ է համարում Ադրբեջանին զենք վաճառելը ու բողոքում՝ երբ Ուկրաինային են վաճառում
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԶՄԼ-ներում հայտնված տեղեկատվությանն այն մասին, թե Պենտագոնը և ԱՄՆ պետքարտուղարությունը մշակել են Ուկրաինային հակատանկային հրթիռներ և այլ սպառազինություն մատակարարելու ծրագիր:
«Աշխարհաքաղաքական դատողությունը դժվար թե մեկնաբանության առիթ պետք է դառնա: Մեր դիրքորոշումը հայտնի է»,- life.ru-ի հաղորդմամբ՝ նշել է Պեսկովը:
Կրեմլում կարծում են, որ երկրները, որոնք հավակնում են ուկրաինական հակամարտության կարգավորման գործում դերակատարում ունենալ, պետք է խուսափեն քայլերից, որոնք կարող են լարվածության նոր փուլ հրահրել Դոնբասում:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Պետքարտուղարությունն ու Պենտագոնը սպասում են Սպիտակ տան հավանության իրենց ծրագրին:
Այստեղ պիտի հիշել, որ Կրեմլը ընդամենը բիզնես-պլան է համարում Ադրբեջանին իր կողմից զենք վաճառելը, այն դեպքում, երբ ինքն էլ հավակնում է տարածաշրջանում «հակամարտության կարգավորման գործում դերակատարում ունենալ»:
Ու բողոքում է ԱՄՆ կողմից Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը այն դեպքում, երբ բազմիցս հայտարարել է թե ՌԴ -ն չի պատերազմում ՈՒկրաինայի հետ:
Այսպիսով՝ առնվազն քաղաքական լկտիություն կարելի է անվանել ՌԴ և նման վարքը, և հայտարարությունները:
Հարակից հրապարակումներ`
- «Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
- ՍԴՀԿ. Անընդունելի է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հերթական խոշոր գործարքը
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Ա. Մանասյան. Ագրեսիվ պետությանը չպետք է ընդհանրապես զենք վաճառել (տեսանյութ)
- Կ. Բեքարյան. Ռուսասատանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան