ՀՎԿ-ն կարծես թե մնաս բարով է ասել քաղաքականությանը. «Իրավունք»
«Իրավունք»-ը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները, կարծես թե մնաս բարով են ասել քաղաքականությանը։ Խորհրդարանի ընտրություններում ՀՎԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կանխատեսման չիրականացումից հետո ՀՎԿ-ի անդամները իրենց գործունեությունը այլ դաշտերում շարունակեցին։
ՀՎԿ-ի երկու փոխնախագահները նշանակվեցին ռեկտորներ. Հեղինե Բիշարյանը՝ Եվրոպական ակադեմիայի, Մհեր Շահգելդյանը՝ ՀԱՊԿ-ի և Եվրազէս ակադեմիայի։
ՀՎԿ-ի մյուս փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի և պահածոների վերամշակման գործարանի գլխավոր տնօրենն է»։
«Հենց ինչ-որ բան որոշենք հայտարարությամբ կտեղեկացնենք»,- նշել է կուսակիցներից մեկը՝ նկատի ունենալով աշնանը քաղաքական՝ իրենց հավանական ակտիվությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա