Ռուս-ամերիկյան լարվածությունը կարող է տևել ընդհուպ մինչև 2050 թվական. Արման Նավասարդյան
Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության խնդիրը վերաբերում է ոչ միայն երկու երկրենրին, այլև բոլոր հիմնական խաղացողներին: Լրագրողների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Սա ԱՄՆ-ի կողմից պատահական և անսպասելի քայլ չէր, քանի որ մտնում էր նրա աշխարհաքաղաքական հիմնական նպատակների մեջ: Այս քայլերը հեռահար կերպով թիրախավորում են ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Իրանին: Ոմանք պնդում են, որ ռուս-ամերիկյան լարվածությունը որոշ ժամանակ անց կթոթափվի, սակայն որոշ փորձագետներ էլ գտնում են, որ լարվածությունը կարող է տևել տասնյակ տարիներ՝ ընդհուպ մինչև 2050 թվական: Եթե սա Սառը պատերազմ չէ, ապա տնտեսական պատերազմ է Ռուսաստանի դեմ»,- շեշտեց բանախոսը:
Արման Նավասարդյանի խոսքով, ԱՄՆ-ն երբեք չի հրաժարվի ամբողջ աշխարհում հեգեմոն լինելու մտքից: Իսկ ահա Ռուսաստանն իր հերթին կփոխի իր քաղաքական վեկտորը և կլավացնի Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները:
Անդրադառնալով մեծ թվով ամերիկացի դիվանագետների կրճատման ռուսական վարչակազմի քայլին՝ Արման Նավասարդյանը նշեց, որ սա աննախադեպ երևույթ էր:
Ամփոփելով՝ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձավ երկու գերտերությունների հարաբերությունների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը՝ դիվանագետը նկատեց՝ այս ամենը բացասաբար կանդրադառնա մեզ վրա: «Կնեղանա և կփոքրանան ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև Հայստանի մանևրելու հնարավորությունը: Եթե մեծ տերություններն առճակատվում են, փոքրերը դրանից չեն շահում:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Մենք պետք է ցույց տայինք ԱՄՆ-ին, որ առանց պատասխանի որևէ բան չենք թողնի
- ԱՄՆ պատժամիջոցներից հետո Ռուսաստանում տնտեսության վիճակը կվատանա. քաղաքագետ
- Կրեմլը խոստացել է պատասխանել Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին
- Պուտին. Պատժամիջոցները ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են դեպի փակուղի