Անվճար դրամային փոխանցումների ծառայություն ՎՏԲ-Հայաստան Բանկի UNISTREAM համակարգով
Սկսած 01.08.2017թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով Բանկի 65 մասնաճյուղերից կարող են ուղարկել ՀՀ դրամով անվճար փոխանցումներ: Փոխանցումներն արտասահմանում վճարվելու են այն արտարժույթով, որը նախապես ընտրված է ուղարկող հաճախորդի կողմից:
Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, UNISTREAM փոխանցումները կատարվում են անվճար նաև այն դեպքում, եթե փոխանցումն իրականացվում է արտերկրից դեպի ՀՀ, և ուղարկողը որպես փոխանցման վճարման արժույթ նշում է ՀՀ դրամը։
UNISTREAM փոխանցումների աշխարհագրությունն ընդգրկում է 100 երկիր, կետերի թիվը գերազանցում է 300 000-ը։
Հաճախորդները կարող են ուղարկել և ստանալ UNISTREAM անվճար դրամական փոխանցումներ ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլ նաև կարող են օգտվել VTB Transfer անվճար ծառայությունից, որը թույլ է տալիս ստանալ դրամական փոխանցումների գումարը առանց Բանկ այցելելու: Բավական է զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել տվյալները և հաշված րոպեների ընթացքում ուղարկված դրամական փոխանցումը կհաշվեգրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտային հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան