Այս տարվա առաջին կիսամյակում սկսել են դանդաղել հանքարդյունաբերական աճի ծավալները. «Ժողովուրդ»
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տարօրինակ վայրիվերումներ են սկսվել.Այս տարվա առաջին կիսամյակում սկսել են դանդաղել հանքարդյունաբերական աճի ծավալները, եթե նախորդ տարի աճը միանգամից 18.8 տոկոս էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում աճը կազմել է 8.9 տոկոս:
Մյուս կողմից՝ միջազգային շուկայում այս տարվա սկզբից սկսել են աճել գունավոր մետաղների գները: Բայց չնայած այդ ամենին՝ հանքարդյւնաբերության ոլորտի ընկերություններից մի քանիսը նվազեցրել են իրենց վճարած հարկերը: Արդյոք այս ամենը ստվերում գործելու հետևանք է, թե այլ պատճառներ կան, մնում է միայն ենթադրել:
«Ժողովուրդ»-ը նկատում է նաև, որ Հայաստանի տնտեսության հատկապես հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա և որքան տատանվում են վճարվելիք գումարները, այնքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա