Թուրքիայում պատրաստվում են քանդել «Նիշանյանի տները»
Թուրքիայում որոշում է կայացվել քանդել պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրը: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Ըստ թուրքական «Gazetevatan» թերթի կայքի՝ որոշման համաձայն, այսօրվանից սկսած կապամոնտաժվեն Իզմիր նահանգի Շիրինջե գյուղում «բնապահպանական գոտում ապօրինի կառուցված» 22 շինություններ, որոնց շարքում են նաև «Նիշանյան տները»:
Բացի այդ քանդվելու են նաև Նիշանյանի և վերջինիս ընկերոջ՝ Ալի Նեսինի կողմից հիմնադրված՝ «Նեսին» ֆոնդին պատկանող 2 շինություն:
Աղբյուրը նշում է, որ շինությունների քանդման մասին որոշումը կայացվել էր դեռևս 2011թ., սակայն տեղի բնակչության դիմադրության պատճառով այն հետաձգվել էր:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը «Նիշանյան տներ» հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում էր բանտում:
Սակայն Նիշանյանը, ով պատիժը կրում էր բաց ռեժիմի բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն ուներ։
Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»:
Վերջին տեղեկություններով նա ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը
- Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը
- Սևան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան. ԶԼՄ-ներ
- «Change.org» կայքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Սևան Նիշանյանի
- «Ազատություն և արդարություն Նիշանյանին» կոմիտեն կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել նրան ազատելու համար
- Պոլսահայ գրող Նիշանյանին բանտախցում ստիպում են գետնին քնել և թույլ չեն տալիս լոգանք ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան