Հաքերները հայտարարել են, որ գողացել են «Գահերի խաղի» սցենարը
Հեքերների խումբը պնդում է, որ իրենց հաջողվել է գողանալ «Գահերի խաղի» դեռևս չթողարկված յոթերորդ սեզոնի սերիայի սցենարը և այլ նյութեր, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է ամերիկյան HBO հեռուստաընկերությանը: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, ընկերությունում հաստատել են, որ կիբերհարձակում է տեղի ունեցել:
Հաքերները հայտարարել են, որ իրենք ստացել են 1,5 տերաբայթի տեղեկատվության մուտք, որի մի մասն արդեն տեղադրված է ինտերնետում: Նրանց խոսքով, իրենք շուտով համացանց կտեղադրեն էլ ավելի շատ տեքստեր և տեսանյութ:
Entertainment Weekly ամերիկյան հրատարակության խմբագրության ուղարկված նամակում հաքերները կոչ են անում ինտերնետի բոլոր օգտատերերին ակտիվորեն բեռնել և տարածել իրենց կողմից գողացված տեղեկատվությունը:
«Բարև մարդկությանը: Տեղի է ունենում կիբերտարածության գոյության ողջ ընթացքում տեղեկատվության ամենամեծ արտահոսքը»,- նշված է նրանց հայտարարության մեջ:
НВО-ից հայտնել են, որ իրենք սկսել են ուսումնասիրել տեղի ունեցածը, աշխատում են իրավապահ մարմինների և կիբերանվտանգությամբ զբաղվող ընկերությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան