Հայաստանյան դիվանագիտության երկու մեծ բացթողումները
«Դժվար է ասել՝ ռուս-ամերիկյան հակասությունները որքան կխորանան և կողմերի հարաբերություններն ինչպես կանդրադառնան Արցախյան հարցի վրա: Ամեն դեպքում, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև մշտապես կոնսենսուս է գոյություն ունեցել»,- լրագրողների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ հայկական դիվանագիտության առջև այժմ շատ բարդ խնդիրներ են ծառացած, և պետք է կարողանալ շատ ճկուն լինել՝ ստեղծված իրավիճակից քիչ արյունով դուրս գալու համար:
Նրա համոզմամբ, հայկական դիվանագիտությունը վերջին 25 տարիներին երկու մեծ բացթողում է ունեցել՝ Հայաստանում Իսրայելի դեսպանություն չբացելը և Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելը:
«Եթե երկրորդը շատ դժվար է շտկել, ապա առաջինը՝ համեմատաբար հեշտ: Իսրայելն այն երկիրն է, որից մենք կարող ենք օգտվել մի քանի բնագավառներում՝ ՏՏ, բժշկություն, արտագաղթի կանխարգելման մոդելի յուրացում և այլն»,- նշեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները