Թրամփը մտադիր է ստորագրել ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ փաստաթուղթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք, որի համաձայն Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, որոնց չեղարկման համար պահանջվում է, որ Մոսկվան կատարի իր պարտավորությունները: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Փոփոխություն
Ինտերֆաքս գործակալության նյութը թարգմանաբար ներկայացնելուց որոշ ժամանակ անց նույն տեքստում սկզբնաղբյուրը կատարել է փոփոխություններ, նշել, որ տեքստի նյութում և վերնագրում թույլ էր տրվել սխալ՝ կապված ԱՄՆ փոխնախագահի ասուլիսի ժամանակ թարգմանության հետ: Գործակալությունը ներողություն է խնդրում ընթերցողից:
Փոփոխված տեքստի համաձայն, Թբիլիսում Վրաստանի կառավարության ղեկավարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակները մտադիր է ստորագրել Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ օրինագիծը:
«Նախագահ Թրամփը շատ շուտով կստորագրի օրինագիծը, որով խստացվում են ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ»,- հայտնել է նա:
Միաժամանակ նա նշել է, որ իրենց երկիրը նախընտրում է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ՝ հիմնված համագործակցության և փոխադարձ հետաքրքրությունների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս-ամերիկյան լարվածությունը կարող է տևել ընդհուպ մինչև 2050 թվական. Արման Նավասարդյան
- Ամերիկացիները սկսել են Մոսկվայում դեսպանության պահեստից հանել իրենց իրերը
- ԱՄՆ փոխնախագահը Ռուսաստանին ՆԱՏՕ-ի համար սպառնալիք է որակել
- Պուտին. Մենք պետք է ցույց տայինք ԱՄՆ-ին, որ առանց պատասխանի որևէ բան չենք թողնի
- ԱՄՆ պատժամիջոցներից հետո Ռուսաստանում տնտեսության վիճակը կվատանա. քաղաքագետ
- Գերմանիայի ԱԳՆ քննադատել է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները
- Մոսկվան կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին
- Պետդումայում սատարել են McDonald's-ի դեմ սանիտարական պատժամիջոցների կիրառման առաջարկը
- ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական կազմակերպությունների և անհատների նկատմամբ պատժամիջոցների ցանկը
- Կրեմլը խոստացել է պատասխանել Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին
- Պուտին. Պատժամիջոցները ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են դեպի փակուղի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները