Սեռերի անհամամասնությունը նվազում է. ԱՆ
ՄԱԿ-ի կառույցները Հայաստանը գնահատել են որպես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման գործում մեծ ջանքեր գործադրած և արագ առաջընթաց արձանագրած երկիր, քանի որ վերջին տարիներին մեր հանրապետությունում նկատվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի նվազում - այս մասին ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուրի հաղորդմամբ, եթե 2014-2015թթ. նորածինների սեռերի համամասնությունը մեզանում եղել է 100 աղջիկ-114 տղա, ապա 2016-ին այն կազմել է 100-112, իսկ 2017թ. առաջին կիսամյակում` 100-110։
«Առաջին հայացքից կարող է թվալ, թե թվերի նման փոքր տարբերությանը հեշտությամբ կարելի է հասնել։ Սակայն, իրականում սա երկարատև աշխատանքների արդյունք է։
Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին, իսկ 2008-2012թթ. այն, հասնելով վտանգավոր սահմանագծին, դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։
Դեռ տարիներ առաջ սեռերի անհամամասնության խնդիրը քննարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։ Իրավիճակի շտկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված ծրագրեր, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ։ 2016թ. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը։ Զուգահեռաբար իրականացվել են կրթական և հանրային իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ։
Միաժամանակ շարունակվում է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը», որում ընդգրկվել են նաև միջազգային կառույցներ («Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Փրկեցեք երեխաներին», «Վորլդ Վիժն») և տեղական հասարակական ու համայնքային կազմակերպություններ»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները նվազել են. ԱՆ
- Ո՛չ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին. քարոզում է նախարարը
- ՀՀ-ում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դարձել են լուրջ ժողովրդագրական սպառնալիք. Սեմինար-քննարկում
- Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատումներն ազդում են Հայաստանի համբավի վրա. Պյոտր Սվիտալսկի
- Նախատեսվում են օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք միտված են նվազեցնելու սեռով պայմանավորված ընդհատումները. Սերգեյ Խաչատրյան
- Հայաստանը հղիության սեռով պայմանավորված ընդհատումների պատճառով տարեկան 2000 մայր է կորցնում
- Գիտաժողով. «Սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ միայն օրենքով պայքարել հնարավոր չէ»
- Մարզերում պայքարում են պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ. ՀԵՀ
- Մ. Հովսեփյան. Հաճախ կանանց ստիպում են սեռով պայմանավորված հղիության ընդհատման գնալ
- Տարեկան 1400 աղջիկ չի ծնվում. Սեռով պայմանավորված աբորտների առկայությունը ՀՀ-ում մտահոգում է միջազգային մասնագետներին