
Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, հայտարարել է, որ ապաստարան չի փնտրի ԱՄՆ-ում կամ այլ երկրներում։ Նա նշել է, որ քաղաքական պայքարը շարունակելու համար մտադիր է վերադառնալ Ուկրաինա։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ես չեմ պատրաստվում օգտվել ԱՄՆ-ի կեմ մեկ այլ երկրի պաշտպանությունից, ես պատրաստվում եմ վերադառնալ և հենվել մեր ակտիվիստների վրա»,- ասել է Սաակաշվիլին։
Միաժամանակ, նա խոստացել է ավելի ուշ հայտնել վերադառնալու օրը՝ հավելելով, որ դա անելու է հրապարակայնորեն, ոչ թե գաղտնի։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի սահմանապահները խոստացել են չթողնել Սաակաշվիլուն երկրի տարածք
- Սաակաշվիլին հնարավոր է ստանա Լիտվայի քաղաքացիություն
- Կիևի կենտրոնում ի պաշտպանություն Սաակաշվիլիի ցույց է տեղի ունենում
- Սաակաշվիլին հայտարարել է՝ հասնելու է Ուկրաինա վերադառնալուն
- Սահակաշվիլիի հրաժարականի հարցը Ուկրաինայի կառավարությունը կքննարկի վաղը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին