ԱՄՆ ռազմաօդային ուժերը կարող են Թրամփի համար երկու Boeing ձեռք բերել
ԱՄՆ ռազմաօդային ուժերը կարող են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար երկու Boeing 747 ձեռք բերել։ Դրանք ի սկզբանե նախատեսված են եղել ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերության համար։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ ռուսական ավիաընկերությունը նշված օդանավերը պատվիրել էր 2013 թվականին, սակայն չէր կարողացել ձեռք բերել դրանք 2015-ին սնանկ ճանաչվելու պատճառով։ «Տրանսաէրոյի» կառավարումը ստանձնած «Աէրոֆլոտն» իր հերթին չէր գնել 1,5 միլիարդ դոլար արժեցող ինքնաթիռները։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը դրանք կարող են ձեռք բերել հատը 390 հազար դոլարով։