«Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 14 անդամների՝ Աշոտ Պետրոսյան, Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Էդվարդ Գրիգորյան, Մխիթար Ավետիսյան, Պավել Մանուկյան, Սեդրակ Նազարյան, Սմբատ Բարսեղյան, Վարուժան Ավետիսյան, Կարո Եղնուկյան, Խաչատուր Գիչյան, գործով դատական նիստում դատարանն անցավ ամբաստանյալների ինքնության ներկայացման փուլին:
«Ապստամբ, հոգեբան, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանն եմ: Դրանից ավելին չեմ ուզում ասել, ձեզ մոտ գրված է»,- այսպես ներկայացավ ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը:
«Եղավ, կարող եք նաև չասել»,- ասաց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ կարդալով Ա. Պետրոսյանի տվյալները:
Ա.Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանն է Արայիկ Պապիկյանը:
«Ապստամբ Արմեն Լամբարյան»,-ներկայացավ ամբաստանյալ Ա. Լամբարյանը՝ միաժամանակ հավելելով, որ որ ունի բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ հոգեբան-լոգոպեդ է: Ա. Լամբարյանի պաշտպաններն են Ինեսսա Պետրոսյանը, Արայիկ Պապիկյանը:
Նիստի ներկա մյուս ամբաստանյալները նույնպես ներկայացան, ներգրավվեցին նաև փաստաբանները:
Այնուհետև դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է:
«Ապստամբո՞ւմ եք մեր դեմ, հետաձգո՞ւմ եք նիստը»,- դիմելով դատավորին՝ ասաց Աշոտ Պետրոսյանը:
«Ոչ, Աշոտ Պետրոսյան, աշխատանքային օրվա ավարտն է արդեն, այսօրվա նիստը հետաձգում ենք, հետո կշարունակենք»,- ասաց դատավորը:
Ա. Գաբրիելյանը նաև հայտարարեց, որ փաստաբաններն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում իրենց արձակուրդի հարցերը լուծեն, որպեսզի հետագա նիստերը շարունակեն:
Դատավորը հայտարարեց, որ դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 23-ին։
«Կկարոտենք ձեզ»,- ասաց ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը, երբ դատավորն արդեն հեռանում էր նիստերի դահլիճից։
Հարակից հրապարակումներ`
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը համաձայն չի հանրային պաշտպան ունենալ
- Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները պետք է դադարեցվեն. Փաստաբան
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- «Ամբաստանյալ Լուսինե Սահակյանի» նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. ՀՔԾ