Եղանակային մաթեմատիկա. ինչո՞ւ են Սուրենյանի ու Հիդրոմետի տվյալները հակասական
Այս օրերին օդի ջերմաստիճանի մասին ԱԻՆ պաշտոնական կայքում և ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումներում հայտնված տեղեկությունները հաճախ տարբեր են լինում. կայքում ջերմաստիճանը չի անցնում +40-ը, իսկ գրառումներում՝ այդ թիվը գերազանցվում է։ Panorama.am-ի հարցին, թե ինչպես կբացատրեն դա, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Գագիկ Սուրենյանը պատասխանեց. «Ես գրում եմ փաստը, իսկ կայքում նախօրոք տեղադրվում է կանխատեսումները։ Օրինակ կանխատեսվում է +40, իսկ ես գրում եմ, որ եղել է + 41։ Տարբերության պատճառը դա է»։
Նշենք, որ քաղաքացիները պարտավոր չեն Հիդրոմետի ճշգրտումները իմանալու համար «ընկերանալ» Սուրենյանի ֆեսբուքյան էջին՝ կարելի է ճշգրտումներն էլ գրել կյաքում:
Ու նկատենք, որ ամեն անգամ ասվում է, որ ջերմաստիճանը կավելանա, կհասնի +40-ի: Մաթեմատիկան ասում է՝ կամ չի բարձրանում, կամ անցնում է +40-ից:
Ասուլիսի ընթացքում անդրադառնալով օգոստոս ամսվա կանխատեսումներին Սուրենյանը հայտնեց, որ առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-7-ը։
«Առաջիկա օրերին սպասվում են ուժեղ շոգեր, ինչը պայմանավորված է նրանով, որ Իրաքի տարածքում ջերմային ցիկլոնը շարժվում է դեպի հյուսիս: Մինչև օգոստոսի 7-ը գտնվելու ենք այդ ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում: Լոռիում ջերմաստիճանը կլինի 36 աստիճան, Տավուշի հովտային գոտիներում կհասնի 39 աստիճանի, Կոտայքի նախալեռներում, Արագածոտնի լախալեռներում ջերմաստիճանը կհասնի 38-ից 40-ի։ Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի, ցածրադիր վայրերում չի բացառվում, որ հասնի 42 աստիճանի: Նույն ջերմաստիճանը կանխատեսվում է նաև Սյունիքի հովիտներում՝ մասնավորապես Մեղրիում, Ագարակում»,- մանրամասնեց նա։
Սուրենյանը խորհուրդ տվեց ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. «Արևի տակ ֆիզիկական երկար աշխատանքը կարող է բերել արևահարության: Հարկավոր է արևի ճառագայթներից խուսափել զանգվածային միջոցառումների ժամանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա 40-ից մինչև ...40 աստիճան
- Կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
- Առաջիկա օրերին՝ մինչև +38...+40 աստիճան շոգ
- Հուլիսի 22-26-ը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն
- ԱԻՆ-ը զգուշացնում է. Կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն
- Հուլիսի 4-ին և 5-ին հանրապետության մի քանի շրջաններում կգրանցվի +40 աստիճան
- Այս տարի հուլիսն ու օգոստոսը բավական շոգ են լինելու՝ +40 +42 աստիճան. Գագիկ Սուրենյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները