Հնագետները Ֆրանսիայում գտել են «փոքրիկ Պոմպեյ»
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վիենի քաղաքից ոչ հեռու հնագետները հայտնաբերվել են հսկայական հին հռոմեական բնակավայր: Գազետա.ռու կայքը, հղում անելով Local-ին, գրում է, որ գտածոյին արդեն տվել են «փոքրիկ Պոմպեյ» անվանումն այն պատճառով, որ այն գտնվել է հրաբխային մոխրի շերտի տակ, ինչի շնորհիվ էլ պահպանվել է:
Համալիրն ունի 7000 քմ մակերես տարածք, քաղաքը կառուցվել է մ.թ. 1-ին դարում, մարդիկ այնտեղ բնակվել են շուրջ 300 տարի, իսկ այնուհետև լքել են տարածքը հրդեհից պատճառով: Գտածոների թվում են մասնակի պահպանված շենք՝ դռնով, խճանկար:
Հետազոտողները կարծում եմ, որ տունը պատկանել է հարուստ վաճառականի և ակնկալում են, որ իրենց կհաջողվի ամբողջովին վերականգնել շենքը: