ՀԱՊ-ում սեպտեմբերի 15-ին կբացվի Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը
Սեպտեմբերի 15-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Լուրը Panorama.am-ին հայտնեցին Աագգային պատկերասրահից:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասել էր. «Նախատեսել ենք ցուցադրությանը ներկայացնել Այվազովսկու այն գործերը, որոնք մինչ այս չեն ցուցադրվել, այսինքն ոչ միայն մեր մշտական ցուցադրության գործերն են, այլ նաև Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող աշխատանքները: Իսկ ինչ վերաբերում է դրսից գործեր բերելուն, այո, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և մեր թանգարանի ջանքերով Հայաստան է բերվելու Հովհաննես Այվազովսկու հայտնի «Քաոս» աշխատանքը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում, և մեր հանրությունը հնարավորություն կունենա տեսնել այդ հանճարեղ կտավը: Ես հավատացնում եմ, որ սեպտեմբեր ամսին բոլորիս սպասվում է մեծ իրադարձություն և ակնկալում ենք թե մեդիայի մեծ ուշադրությունը, թե հասարակության հետաքրքրվածությունը»:
Նշենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։
Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակն է
- «Պարծենում էի, որ Այվազովսկու հետնորդն եմ, սակայն խորապես չէի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել նման մարդու ազգականը»
- Այվազովսկու ժառանգներն առաջին անգամ ծանոթացել են նկարչի բնօրինակ աշխատանքներին
- «Այվազովսկին և ծովանկարիչները». ցուցահանդես Բելառուսում
- Ռուսաստանում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
- Պետերբուրգի Կենտրոնական ռազմածովային թանգարանում առաջին անգամ ներկայացվելու է Այվազովսկու 14 աշխատանք
- Սեպտեմբերին Այվազովսկու 200-ամյակի առիթով սպասվում է մեծ իրադարձություն. Ազգային պատկերասրահի տնօրեն
- Լոնդոնում ռուսական արվեստի գործերի աճուրդում ներկայացված է Այվազովսկու հինգ կտավ
- Այվազովսկու մոսկովյան ցուցահանդեսը հայտնվել է 2016-ին աշխարհի ամենաշատ հաճախելիություն ունեցող ցուցադրությունների տասնյակում
- Այվազովսկու, Շիշկինի, Ռերիխի աշխատանքները՝ «Անհայտ գլուխգործոցներ» ցուցահանդեսում
- Այվազովսկու գերեզանի վերանորոգման համար անհրաժեշտ է 23 միլիոն ռուբլի
- Այվազովսկու և ևս երկու ցուցահանդես ռուսական թանգարաններին բերել է 1 միլիարդ ռուբլի եկամուտ
- Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը
- Պետերբուրգում Այվազովսկու ցուցահանդեսի բացումից 1,5 ժամ առաջ արդեն հերթեր են գոյացել
- Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդեսի ավարտից հետո Այվազովսկու կտավները վերադարձվել են ՀԱՊ
- Թեոդոսիայում Այվազովսկու պատկերասրահը հեղեղված է ջրով
- Այվազովսկու ցուցահանդեսն այցելուների թվով գերազանցել է Սերովի ցուցահանդեսի ռեկորդը
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է շուրջ կես միլիոն այցելու
- Տրետյակովյան պատկերասրահի աշխատակիցներն ազատվել են աշխատանքից՝ Այվազովսկու ցուցադրության տոմսերը վերավաճառելու կասկածանքով
- Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է Սերովի ցուցահանդեսին
- Հինգ պատճառ և ավելին՝ թե ինչու պետք է այցելել Այվազովսկու ցուցահանդեսը
- Տրետյակովյան պատկերասրահը ներկայացրել է Այվազովսկու մահը ցուցահանդեսի պրոմո հոլովակում
- Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»
- Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին