ՀԴԲ-ն նոր տնօրեն ունի
ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստոֆեր Ռեյին Հետախուզությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում: Ինտերֆաքսի հաղորդմամբ, քվեարկության արդյունքների համաձայն, 92 սենատոր կողմ է քվեարկել նրա թեկնածությանը, երկուսը՝ «դեմ»:
Քրիստոֆեր Ռեյն այս պաշտոնում փոխարինում է Ջեյմս Քոմին, ով աշխատանքից ազատվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
50-ամյա իրավաբան և քաղաքական գործիչ Ռեյի թեկնածությունն առաջարկվել էր Թրամփի կողմից 2017-ի գարնանը: Հուլիսին նրա թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել սենատի իրավական հարցերով հանձնաժողովի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում