«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել
Օգոստոսի 1-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է 500 ՀՀ դրամ, օտարերկրացիների համար` 1500 ՀՀ դրամ: Անփոփոխ է մնացել մինչև 18 տարեկան երեխաների մուտքի տոմսի արժեքը`100 ՀՀ դրամ: Այլևս չի գործում գիշերային գեղարվեստական լուսավորությամբ Գառնին տեսնելու համար սահմանված 1500 դրամ սակագինը (տոմսի արժեքը` 500 ՀՀ դրամ է): Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է` 300, օտարերկրացիների համար` 1300, մինչև 18 տարեկան երեխաների համար` 100 ՀՀ դրամ:
«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում հայերեն բացատրության (էքսկուրսիայի) համար այցելուները կվճարեն` 2000, իսկ օտար լեզվով անցկացվող բացատրության համար` 4000 ՀՀ դրամ:
Օգոստոսի 1-ից վերագործարկվել է «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի տոմսային տնտեսությունը: Մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է` 250, օտարեկրացիների համար` 1000, իսկ մինչև 18 տարեկան երեխաների համար` 100 ՀՀ դրամ: Հայերեն լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը`1500, օտար լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը` 2500 ՀՀ դրամ է:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոմսային տնտեսություն ունեցող բոլոր արգելոց-թանգարաններում արտոնություններ է սահմանել մասնագիտական բուհերի ուսանողների, կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների համար:
Հարակից հրապարակումներ`
- Սարսափելի մեծ գումար չէ, որ արտասահմանցին Գառնու տաճար մտնելու համար վճարի 1500 դրամ. Զ. Զեյթունցյան
- Պետական թանգարանների համար հաստատվել է տոմսերի գնային նոր կարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան