Նոր մանրամասներ «Առավոտ»-ից Շամիրամ գյուղում կրակած Թ.Ք.-ի մասին
«Առավոտ»-ը գրում է. «Երեկ՝ օգոստոսի 1-ին, առավոտյան, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո սրահում, որտեղ հոգեհացի արարողություն էր, կրակոցներ են հնչել, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, երեքը՝ տեղում, մեկն ավելի ուշ հիվանդանոցում։ Վիրավոր են ևս 5-ը։ Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի»։
Շամիրամ համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը «Առավոտ»-ին պատմել է, որ իրեն հասած տեղեկություններով, սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը եղել է մոտ հիսուն տարեկան տղամարդ ու սգո սրահում հավաքվածներին անծանոթ:
«Պատահական անձ է եղել, որը մտել է սգո սրահ ու կրակել: Արմավիրի մարզից է եղել կրակողը, դրդապատճառները հայտնի չեն»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակողը 50-ամյա Թ. Ք. է, որին որոնում է ոստիկանությունը։ Նա Արմավիրի մարզի Արաքս համայնքի նախկին բնակիչ է։
Արաքս համայնքի նախկին ղեկավար Ավագ Միքայելյանը «Առավոտ»-ին պատմել է, որ Թ. Ք. ընտանիքով դեռ 1990-աններին ՌԴ էր մեկնել: Նա, ըստ պարոն Միքայելյանի, այստեղ նույնիսկ տուն չունի. «Մեկ-մեկ գալիս Հայաստան, գնում է»:
Արաքսի նախկին ղեկավարին հայտնի չէ, թե Ք-ն ինչ պարտք ու պահանջ է ունեցել սպանվածների հետ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան