Նարինե Շահբազյան. «Յոթ մեդալը վատ ցուցանիշ չէ»
Կոտ դ՝ Իվուարում անցկացված Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանը ձյուդո և ըմբշամարտ մարզաձևերում նվաճեց մեկ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ:
Վերադառնալուց հետո Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Նարինե Շահբազյանը ՀԱՕԿ լրատվականին ասել է.
«Հայաստանը 56 երկրների պայքարում, կարելի է ասել, լավ մասնակցեց: Մեդալների որակի և քանակի առումով կարող էինք ավելին ունենալ, սակայն մրցավարությունը որոշ դեպքերում խանգարեց: Հաջողություն է աթլետիկայից եռացատկում և 400 մետր վազքում եզրափակչի երկու մասնակից ունենալը, մեր հեծանվորդի զբաղեցրած 8-րդ տեղը նույնպես մասնագետները բարձր են գնահատում»:
Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցում էր երրորդ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում