Այգիներում հիմնական բուժման աշխատանքը կատարել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան. փոխնախարար
Օդի բավականին բարձր ջերմաստիճանն իր ազդեցությունն է թողնում նաև գյուղատնտեսության վրա։ Այսօր գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը մամուլի ասուլիս ժամանակ մի քանի խորհուրդներ տվեց հողօգտագործողներին՝ այգիներում կատարվող աշխատանքների հետ կապված։
«Չնայած ցերեկային շատ բարձր ջերմաստիճանին՝ գիշերային ջերմաստիճանը չի գերազանցում + 26-ը, ինչը նշանակում է, որ բույսերն աշխատելու են, ամբողջ գիշեր լինելու է նրանց համար զով և կրիտիկականի չհասնող ջերմաստիճան»,- նկատեց փոխնախարարը։
Աշոտ Հարությունյանը հորդորեց այգիներում հիմնական բուժման աշխատանքը կատարել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան. «Ոռոգման ջրի խնդիր չունեցող վայրերում հնարավորության դեպքում արդյունավետ կազմակերպել ոռոգման կարգը, որքան հնարավոր է ջուրն օգտագործեն գիշերային ժամերին։ Իսկ այն հողօգտագործողները, ովքեր իրենց այգիներում, բանջարանոցներում ցերեկային ժամերին են ջրել սկսել, ցանկալի կլինի օրվա շոգ ժամերին ջրելը չդադարեցնեն, այլ անջատեն ուշ ժամերին կամ լուսադեմին»։
Ինչ վերաբերում եմ արդեն հավաքված բերքի պահպանմանը, հետագայում վնասներից և թունավորման խնդիրներից խուսափելուն, նա խորհուրդ տվեց բերքը պահել ստվերում, նկուղներում, այգիներում եղած տնակներում, կամ ծառերի տակ՝ ծածկելով դրանք կանաչ զանգվածով։
Փոխնախարարը վերջում հողօգտագործողներին խնդրեց՝ ջուրն օգտագործել իրար զիջելով ու օգնելով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները