Շամիրամում կրակոցներից մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Շամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցներից վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, այժմ բուժումը շարունակում են 5 տուժած` 2-ը Աշտարակի բժշկական կենտրոնում, 3-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է դրական շարժընթաց, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Հիշեցնենք, որ նախօրեին 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա:
Կրակոցների հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
Ոստիկանությունից այսօր հայտնել են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան: Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Շամիրամում 4 անձի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ
- Շամիրամում կրակոցներից վիրավորված 8-ից 3-ին տեղափոխել են Երևան
- Շամիրամ գյուղի գերեզմանատանը հնչած կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան