Դամասկոսի ազգային թանգարանը կրկին բաց է այցելության համար
Դամասկոսի ազգային թանգարանը նորից բացել է իր դռները այցելուների առջև՝ ի շնորհիվ Արևելյան Հուտա շրջանում լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի պահպանման: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է թանգարանի փոխտնօրեն Ջեհա Օբուկահլյան:
Նրա խոսքով, պատերազմի պատճառով պատմական համալիրը մի քանի տարի փակ է եղել, աշխատակիցները վախեցել են կրակոցներից, նաև ահաբեկիչներից, ովքեր որպես այցելուներ կարող էին մտնել թանգարան, գողանալ ցուցանմուշները:
«Այս այգին արկակոծվում էր: Մենք փրկել ենք ցուցանմուշները՝ թաքցնելով դրանք: Մենք շատ էինք վախենում հրդեհից, բայց ամեն ինչ անցել է: Հիմա հանգիստ է»,- ասել է նա:
Կան ցուցանմուշներ, որոնք եթե հայտնվեին ահաբեկիչների ձեռքում, սև շուկայում կարող էին վաճառել մի քանի հարյուր, հազար դոլարով:
Թանգարանի աշխատակիցն ասել է, որ թանգարանը սպասում է հարմար առիթի, որպեսզի մեծ ցուցահանդես բացի՝ ներկայացնելով սիրիական տարբեր թանգարաններից փրկված պատմական արժեքները:
Հարակից հրապարակումներ`
- Ջորջ Քլունին 2,25 միլիոն դոլար կնվիրաբերի սիրիացի երեխաների դպրոցների համար
- Հալեպի հայկական «Բարոն» հյուրանոցը խաղաղության մասին հիշողություն է դարձել
- Հալեպում վերականգնվել է դեղագործական արտադրությունը
- ԵՄ-ն 1,5 մլն եվրո կհատկացնի Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննության համար
- Հալեպի հայկական եկեղեցին կվերականգնվի
- Հալեպում վերականգնվում է հնագույն ուղղափառ եկեղեցին
- Սիրիայում ՀՆԱ-ի ցուցանիշը չի գերազանցում 24 միլիարդ դոլարը
- Հալեպում հետպատերազմյան առաջին ներկայացումն է բեմադրվել
- Հալեպի արհեստավորները վերադառնում են քաղաք
- Հալեպում վերականգնում են պատմական կառույցները
- Սիրիական բանակը վերականգնել է Դամասկոսի Քաբուն թաղամասի նկատմամբ վերահսկողությունը