«Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրենը հանձնարարել է անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմել
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՔԾ հաղորդմամբ, նախաքննական նյութերի համաձայն, պաշտոնեական կեղծիքի կատարման մեջ մեղադրվող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի պետ Ն. Ս.-ն ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել, որ 2014 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության աշխատակիցների կողմից ստուգումներ են իրականացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի հատված ծառեր: Նշված փաստը քողարկելու համար ՊՈԱԿ-ի տնօրենը «Հաղարծին» տեղամասի տեսուչներին հանձնարարել է ապօրինի հատված ծառերի վերաբերյալ անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմել մահացած անձանց նկատմամբ: Տեսուչները կատարել են տնօրենի պահանջը և ստորագրել անտառխախտման կեղծ արձանագրությունները:
Դատաքննության ընթացքում վերը նշված հանգամանքն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև ՀՀ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալներ, ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի տեսուչները:
Պաշտոնեական կեղծիքի կատարումը կազմակերպելու և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասի հատկանիշներով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Հարակից հրապարակումներ`
- «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի
- «Դիլիջան» ազգային պարկում» սպասվում են խստացումներ
- Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ ջոկատի տեսուչին և «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է
- «Դիլիջան ազգային պարկ»-ում հարյուրամյա ծառեր են կտրել
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով տեսուչը ձերբակալվել է
- Սկանդալ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում. Արծվիկ Մինասյանն իր կուսակցին փորձում է ջրից չոր դուրս բերե՞լ. «Հրապարակ»
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան