«Եվրատեսիլ»-ի կանոնակարգերում փոփոխություններ են կատարվել
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները միջոցառման անցկացման կանոնակարգերում որոշ փոփոխություններ են կատարել: Գազետա.ռու կայքը գրում է, որ փոփոխությունները կապված են այս տարի մրցույթի շուրջ առաջացած վեճի հետ. ՌԴ-ն ցանկացել էր մրցույթն ընդունող երկիր՝ Ուկրաինա, ուղարկել երգչուհի Յուլյա Սամոյլովային, ում մուտքն այդ երկիր արգելված է եղել:
Մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը Կիևում ստվերվեց մի քանի ոչ ցանկալի միջադեպերով, որոնցից շատերի պատճառով հնարավոր էր մրցույթը տեղափոխվեր Ուկրաինայից: ԵՀՄ-ից ընդգծում են, որ «ամենատհաճ խնդիրը» ռուս երգչուհու մուտքի արգելքն էր Ուկրաինա, քանի որ նա արդեն այցելել էր Ղրիմ:
ԵՀՄ –ից այտնում են, որ մի քանի փոփոխություններ են կատարել մրցույթի կանոնոնակարգերում: Նոր կանոնների համաձայն, ազգային հեռարձակողն այժմ չպետք է իր պատվիրակության կազմում ներառի անձանց, որոնց մուտքը տվյալ երկիր արգելված է: Փոփոխություններ կան նաև նախապատրաստական ժամանակացույցում. այժմ Եվրոպական հեռարձակողների միությունն իրավունք է վերապահում իրեն որևէ ուշացման պարագայում մրցույթի կազմակերպման իրավունքը փոխանցել այլ հեռարձակողի:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2018» -ն անցկացվելու է Լիսաբոնում
- Կիևում շուրջ 4 հազար ոստիկաններ կհսկեն «Եվրատեսիլի» փորձը
- «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները սպառնացել են ՌԴ-ին և Ուկրաինային պատժամիջոցներով
- Կիևում հայտարարել են, որ Եվրատեսիլ 2017-ի ռուս մասնակցի մուտքի արգելքը մրցույթը բոյկոտի չի հանգեցնի
- «Եվրատեսիլ 2017»-ում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան
- Կիևում «Եվրատեսիլ 2017»-ի անցկացումը վտանգի տակ է
- Ուկրաինայի փոխարեն հնարավոր է Ռուսաստանը հյուրընկալի «Եվրատեսիլ-2017» մրցույթը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան