Ղրիմում կամուրջ կառուցելու համար Ուկրաինան ՌԴ-ի դեմ հայց է նախապատրաստում
Ղրիմում կամուրջ պատրաստելու համար Կիևի իշխանությունները ՌԴ-ի դեմ հայց են նախապատրաստում։ Այս մասին ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Լավրենյուկը։
Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտնել էր, որ Կերչի նեղուցի վրա ամենախոշոր կամուրջի կառուցումը նվազագույն կերպով կսահմանփակի նավագնացությանը, նավուղիվ երթևեկության դադրեցումը չի գերազանցի երեք օրը։
Կերչի նեղուցի վրա կառուցվելիք կամուրջը, որը իրար կկապի Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասը, կլինի ամենաերկարը Ռուսաստանում՝ 19 կիլոմետր։ Շահագործումը նախատեսված է 2018 թվականի դեկտեմբերին։