Տոտիի՝ վերջին խաղի ընթացքում կրած մարզաշապիկը ուղարկել են տիեզերք
Իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտիի՝ վերջին խաղի ընթացքում կրած մարզաշապիկն ուղարկվել է տիեզերք։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Մարզաշապիկը տիեզերք ուղարկվել է «Վեգա» հրթիռով, որը նախատեսված է ուղեծիր արբանյակներ դուրս բերելու համար։ Արարողությունւ տեղի է ունեցել օգոստոսի 2-ին։ Այս քայլով ցանկացել են ընդգծլ Տոտիի բացառիկությունը, ով խաղային ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռոմայի» կազմում։
40-ամյա մարզիկն իր վերջին հանդիպումն անց էր կացրել մայիսի 28-ին՝ «Ջենոա»-ի դեմ։