668 ավտոբուսներից միայն 25-ն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին. Զառա Բաթոյան
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 668 ավտոբուսներից միայն 25-ն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, սակայն այդ 25 տրանսպորտային միջոցներից միայն 7-ի վերելակներն են աշխատում (3 երթուղիներով), մնացածներն անսարք են: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանը՝ հավելելով, որ ավտոբուսի յուրաքանչյուր վերելակի համար հատկացվում է 4 միլիոն դրամ:
Նրա խոսքով, վերջին երկու տարիների ընթացքում՝ տարեկան կտրվածքով, 10 ավտոբուս էր հարմարեցվում հաշմանդամություն ունեցողների կարիքներին: Այս տարվանից սկսած՝ հարմարեցվելու է տարեկան ընդամենըը 5 ավտոբուս, մինչդեռ տարեկան պետք է հարմարեցվեր նվազագույնը 50 ավտոբուս:
Զառա Բաթոյանը նաև նշեց՝ մայրաքաղաքում առկա 834 տրանսպորտային կանգառներից ոչ մեկը հարմարեցված չէ հաշմանդամություն ուենցող անձանց, և եթե ինքը, օրինակ, անձրևի ժամանակ հայտնվի կանգառում, անկասկած կթրջվի:
Ասուլիսին ներկա Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանը 840 հազար եվրո է վճարել բրիտանական կազմակերպությանը՝ խորհրդատվություն ներկայացնելու քաղաքային տրանսպորտի բարռելավման ուղղությամբ: «Սակայն չի համաձայնո պարզվում է՝ դա ընկերություն չէ, այլ ընդամենը մեկ մարդ, ով մշտապես շտապում է Լոնդոն և ոչ մի կերպ չի լինում հանդիպել նրա հետ, քաղաքային տրանսպորտին առնչվող հարցեր քննարկել»:
Հարակից հրապարակումներ`
- Տեղամասերում թեքահարթակները բացակայում են, կամ նորմատիվային առումով սխալ են. ՀԿ նախագահ
- Տարբեր դիտորդներ տարբեր են տեսնում թեքահարթակների բացակայությունը
- Թեքահարթակներ, բայց ու՞մ համար
- «Բուհը հաշմանդամություն ունեցող ուսանող ընդունելու համար չպետք է սահմանափակվի միայն թեքահարթակով»
- 40 մլն դրամ` թեքահարթակների կառուցման համար
- Քաղաքապետարանը 40 մլն դրամ է հատկացրել 2014թ-ին թեքահարթակներ կառուցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին