Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան և Ուկրաինան երկարաձգել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ԵՄ գործընկեր չորս երկրներ՝ Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան և Ուկրաինան, մինչև 2018 թվականի հունվարի 31-ը երկարաձգել են ՌԴ-ի դեմ տնտսական պատժամիջոցները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ.ռու-ն։
Հատկանշական է, որ ԵՄ խորհուրդը հունիսի 28-ին 6 ամսով՝ մինչև 2018 թվականի հունվարի 31-ը, պաշտոնապես երկարաձգել էր հակառուսական տնտեսական պատժամիջոցները։
ԵՄ պատժամիջոցային քաղաքականությունը ներառում է 3 ուղություն՝ ՌԴ քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմի սահմանափակումներ, պետական մի շարք ընկերությունների դեմ տնտեսական պատժամիջոցներ, ինչպես նաև ահմանափակիչ գործողություններ Ղրիմի նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները