Մեզ վարակել է ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը խմբագրականում գրում է. «Ես չեմ կարող ասածս զուտ գիտականորեն հիմնավորել, բայց ինձ թվում է՝ մարդու հաջողակ, պահանջված և ինքնաբավ լինելու կարևոր նախապայմաններից մեկն է կարողանալ ուշադրությունը կենտրոնացնել այն գործի վրա, որն այս պահին անում է: Պարտադիր չէ, որ դա լինի մտավոր գործունեություն՝ ասենք, գրքի ընթերցանություն (դրան դեռ կանդրադառնանք): Կան շատ ավելի պարզ, կենցաղային բաներ: Եթե դուք ուտում եք, կենտրոնանալով ձեր կերակուրի վրա, ապա դա ավելի շատ կնպաստի ձեր առողջությանը, քան «անջատվա», առանց հասկանալու և ծամելու ինչ-որ ուտելիքներ կուլ տալը: Պատահական չէ, որ ցանկացած կրոնի հետևորդներ աղոթում են ուտելուց առաջ և մասնավորապես շնորհակալություն են հայտնում Աստծուն՝ իր բարիքների համար:
Բայց արդյո՞ք կենտրոնացում չի պահանջում ցանկացած գործ՝ ճաշ պատրաստելը, աման լվանալը, ընկերների հետ շփվելը, ցախ կոտրելը, ծառ ջրելը, ֆիլմ նայելը, քայլելը, շնչելը: Էլ չասած մասնագիտական պարտականությունների մասին: ...Ինչն է մեզ խանգարում կենտրոնանալ տվյալ գործի վրա: Իհարկե տարբեր «արտաքին» և «ներքին» հանգամանքներ: Բայց այսօր հատկապես համացանցը: Մեզ վարակել է ամեն վայրկյան «կապի մեջ» լինելու հիվանդությունը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա