
ԱՄՆ-ն սեպտեմբերի 1-ից կարգելի իր քաղաքացիներին մտնել Հյուսիսային Կորեա
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի ամերիկյան անձնագրերի սեփականատերերին Հյուսիսային Կորեա մտնելու արգելքը, ինչպես նաև պահանջել է Հյուսիսային Կորեայում գտնվող բոլոր ամերիկայի քաղաքացիներին մինչ այդ օրը լքել երկիրը։
«Ինտերֆքաս»-ի փոխանցմամբ՝ արգելքը կգործի մեկ տարվա ընթացքում։
Այս որոշումը կայացվել է ամերիկացի երիտասարդ ուսանող Օտտո Ուորմբիրի մահից հետո, ով ընկել էր կոմայի մեջ հյուսիսկորեական բանտում, իսկ ԱՄՆ ուղարկելուց հետո մահացել։ Ուսանողին ձերբակալելու և դատապարտելու պատճառ էր դարձել Հյուսիսային Կորեայից քաղաքական պաստառը դուրս հանելու փորձը։