Բելառուսում «ձրիակերների» մասին նոր հրամանագիրը պատրաստ կլինի մինչև հոկտեմբերի 1-ը
Մինչև հոկտեմբերի 1-ը Բելառուսում պետք է թարմացվի «Սոցիալական կախվածության կանխարգելման մասին» №3 հրամանագիրը: charter97.org կայքը, հղում անելով belta.by-ին, գրում է, որ նման հանձնարարական է այսօր տվել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ լսելով ժողովրդագրական իրավիճակի և զբաղվածության մասին զեկույցը:
Նախագահն ընդգծել է, որ գործազրկության և աշխատել չցանկացողների խնդիրը չի կարելի թաքցնել:
«Հասարակությունը պետք է իմանա, որ №3 հրամանագրի չեղարկում չի կարող լինել: Ես արդեն հիմնավորել եմ այդ հարցը: Առնվազն կես միլիոն գործազուրկ մարդ կա, նրանցից 200 հազարին մենք կարող են ապահովել՝ բազմազավակ, հիվանդ, հաշմանդամ, մարդիկ, ովքեր կարող են, ցանկանում են աշխատել, բայց չեն կարող՝ պայմանավորված հանգամանքներով: Իսկ 300 հազա՞րը: №3 հրամանագիրը վերաբերում է այդ 300 հազարին, ովքեր պետք է աշխատեն, բայց չեն աշխատում: Մենք պետք է ստիպենք նրանց աշխատել: Ահա ամբողջ գաղափարախոսությունը»,- ասել է Բելառուսի նախագահը:
Նա նշել է, որ ով ցանկանում է աշխատել, պետք է ունենա նման հնարավորություն:
«Նա, ով ցանկանում է աշխատել, մեզ մոտ աշխատում է»,- ասել է Ա. Լուկաշենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան