Թուրքիայում հանգստացող ուկրաինացի ընտանիքը վտանգավոր վիրուսով է վարակվել
Թուրքիայի հանգստավայրերից ուկրաինացի ընտանիքը վարակվել է Կոկսակի վտանգավոր վիրուսով, որը բնութագրվում է բարձր ջերմությամբ և ցանով։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի մասին հաղորդել է ուկրաինացի պատգամավոր Վիտալի Կուպրիյը։
Քաղաքագետը նաև մեջբերել է իր ընկերոջ խոսքերը, ով հայտնվել է բարդ իրավիճակում։
«Հիմա Թուրքիայում ենք, եկել ենք հուլիսի 20-ին, երրորդ օրը փոքր երեխաս հիվանդացավ Կոկսակի վիրուսով, բայց այդ ժամանակ բժիշկները չասացին, թե դա ինչ է։ Դրանից հետո բոլորս հիվանդացանք։ Հիվանդության բարդ տեսակ՝ 4 օր 40 աստիճան ջերմություն, հետո ցան ողջ մարմնով, գումարած փորլուծություն։ Այսպիսի վիճակ է եղել ընտանիքիս բոլոր անդամների մոտ»,- գրել է հանգստի մեկնած տղամարդը։
Տուժողը նշում է, որ հյուրանոցը ոչինչ չի ձեռնարկում, չնայած որ հիվանդ է յուրաքանչյուր երրորդ երեխան։
«Վիրուսի ինկուբացիոն շրջանը տևում է 10 օրից մինչև մեկ ամիս և վարակվել հնարավոր է օդակաթիլային ճանապարհով»,- ավելացրել է նա՝ նշելով, որ իրենք պատրաստվում են Կիև վերադառնալ։