Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Թվային Հայաստան» հիմնադրամ
Նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ապահովել թափանցիկություն և բարենպաստ բիզնես միջավայր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գործադիրն ընդունել է «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշում:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հիմնադրամի ստեղծումը պայմանավորված է ՀՀ թվային օրակարգի իրագործման անհրաժեշտությամբ, այն է՝ թվային նոր ռազմավարության մշակում, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում և տեղեկատվական անվտանգության աստիճանի բարձրացում, ինչպես նաև պետական ծախսերի կրճատում, վարչարարության պարզեցում, թափանցիկության, հաշվետվողականության բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, քաղաքացիներին և բիզնես ոլորտին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության և արդյունավետության բարձրացում:
«Շատ կարևոր գործընթաց է: Մինչ այս հիմնադրամի կայանալը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նույն տեմպով պետք է շարունակի աշխատանքը, և հետո հստակ կձևակերպենք հիմնադրամի ու կենտրոնի համագործակցության բանաձևերը», - նշել է Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան